Tert.am-ը գրում է.

Թուրքիայում դատարանը երկրի առաջատար թերթերից մեկի` Today’s Zaman-ի գլխավոր խմբագիր Բյուլենթ Քենաշին կալանավորելու որոշում է կայացրել` այդպիսով չեղարկելով խմբագրին պայմանական ազատազրկման ենթարկելու որոշումը։

Ինչպես նշում է hurriyetdailynews.com-ը, դատավճռի հրապարակումից անմիջապես հետո Քենաշն ուշագրավ գրառում է արել Twitter սոցկայքի իր միկրոբլոգում:

«Այսօր ինձ հնարավորություն տրվեց իմ կալանավորման մասին որոշումը որպես գլխավոր լուր տեղադրել թերթում: Սա է Թուրքիայի ողջ հեգնանքը»,- նշել է Քենաշը։

Աղբյուրը հիշեցնում է, որ խմբագիրն ավելի վաղ` հոկտեմբերի 8-ին, պայմանական ազատազրկման էր դատապարտվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Twitter-ոմ վիրավորելու համար։

«Անկախ ամեն ինչից՝ ես շարունակելու եմ պայքարել հանուն ժողովրդավարության և ազատության։ Դուք չեք կարողանա լռեցնել ազատատենչ հոգու ձայնը` նույնիսկ ինձ բանտ ուղարկելուց հետո»,-գրել է Քենաշը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Today’s Zaman-ի գլխավոր խմբագիրը մասնավորապես մեղադրվում է 2013-ին Twitter-ում Էրդողանի մերձավոր շրջանակին մերկացնելու համար՝ այն շրջանում, երբ «Գյուլենի գործով» տեղի էին ունենում «զտումներ» թուրքական մեդիադաշտում:

Today’s Zaman-ը թուրք գործիչ Ֆեթհուլլահ Գյուլենի լրատվամիջոցն է համարվում, ով հանդես է գալիս հակաիշխանական դիրքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել