Facebook-ը գործարկում է like-երի ընդլայնված տարբերակ168.am-ը գրում է.

Facebook սոցցանցը պատրաստվում է ընդլայնել Like կոճակի հնարավորությունները, հայտնում է Engadget.com-ը:

Like-ի նոր վարկածը կստանա «Ռեակցիա» (Reactions) անվանումն ու իրենից կներկայացնի սմայլիկների հավաքածու, որն արտահայտում է տարբեր էմոցիաների ամբողջական սպեկտր:

Այդկերպ, սոցցանցը ծրագրում է իր լսարանին տալ հնարավորություն ավելի էմոցիոնալ կերպով արձագանքել նորությունների հրապարակումներին:

Հին Like-ը կմնա, սակայն կավելանան նոր սմայլիկներ, որոնք կարտահայտեն սեր, ծիծաղ, ժպիտ, զարմանք ու զայրույթ: Պարբերականի տեղեկություններով՝ Facebook-ի իսպանացի ու իռլանդացի օգտատերերը կկարողանան նոր գործառույթը փորձարկել թեսթային ռեժիմում արդեն վաղը:

Միևնույն ժամանակ, սոցցանցը որոշել է հրաժարվել հայտնի ու լայնորեն քննարկված «դիսլայքերի» ներդրման գաղափարից:

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի կարծիքով՝ «դուր չի գալիս» կոճակը սոցցանցը կնմանեցնի ֆորումների Reddit համակարգին, ինչպես նաև բացասաբար կազդի օգտատերերի տրամադրության վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել