Replik.am-ը գրում է.

Reuters-ը հաղորդում է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է զորք ուղարել Թուրքիա՝ անհրաժեշտության դեպքում դաշնակցին պաշտպանելու հարավային ուղղությունից եկող սպառնալիքից։  

Նա նշել է. «Դաշինքն արդեն արձագանքել է՝ բարձրացնելով զորքերի վերատեղակայման պատրաստակամությունը»:

Ըստ Սթոլթենբերգի՝ ՆԱՏՕ-ում ներկայում հետևում են Սիրիայում տիրող իրավիճակին և Անկարայի հետ քննարկում այն հարցը, թե արդյոք հավելյալ աջակցության կարիք կլինի՞։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել