Հովհաննես Բաչկովը աշխարհի առաջնությունում մեկնարկեց հաղթանակովAravot.am-ը գրում է. 

Քաթարի մայրաքաղաք Դոհայում այսօր մեկնարկած բռնցքամարտի աշխարհի առաջնությունում գյումրեցի 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը մրցավարների միաձայն որոշմամբ միավորներով հաղթեց կորեացի Լիմ Հյունչուլին եւ հաջորդ փուլում կհանդիպի Թուրքմենիայի ներկայացուցիչ Ազիզ Բաբիտովին:

Ցավոք, անհաջող մեկնարկեց ու պայքարից դուրս մնաց Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մեդալակիր Արամ Ավագյանը: 56 կգ քաշային կարգու նա միավորներով զիջեց բելառուս Դմիտրի Ասանաուին: Վաղը ռինգ կմտնի մեր երրորդ բռնցքամարտիկը՝ 52 կգ քաշային Կորյուն Սողոմոնյանը, որի մրցակիցը Կիամա Չարլզն է (Պապուա Նոր Գվինեա): 


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել