dxxru-pw5_ru-aktery-will-smith-uill-smitAraratnews.am-ը գրում է.

Դերասան Ուիլ Սմիթը հայտարարել է, որ 10 տարում առաջին անգամ սկսել է ռեփ ձայնագրել և աշխատում է նոր ալբոմի վրա: Այս մասին հայտնում է The Guardian-ը:

«Ես արդեն ձայնագրել եմ մոտ 30 նոր երգ և դրանցից 6-7-ով իսկապես գոհ եմ, դրանց վրա կարելի է էլի աշխատել: Վստահ եմ, որ 2016 թ. ես ու դիջեյ Ջազզի Ջեֆֆն արդեն համաշխարհային շրջագայության կմեկնենք»,- ասել է Սմիթը: Արտիստը հավելել է, որ ռեփ ինդուստրիան զգալիորեն փոխվել է իր բացակայության ընթացքում, և իր համար հետաքրքիր կլինի փորձարկումներ անել երգերի ձայնի և կառուցվածքի հետ:

Սմիթի խոսքով՝ ինքը նախկինի պես ասելիք ունի ռեփի միջոցով:

Սմիթին առաջին հայտնիությունը բերել է DJ Jazzy Jeff & The Fresh Prince ռեփ-դուետին մասնակցությունը, որը 1988 թ. «Գրեմմիի» է արժանացել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել