496x323_0_c6c6d2248910f6fd183950c99a574da0@496x323_0xd42ee429_5221238831392390427Հոկտեմբերի սկզբից Ռուսաստանում սկսել է գործել օրենքը, համաձայն որի` բանկը կարող է փոխառուին անվճարունակ ճանաչել` վարկերի վճարման մասով: Նման օրենքի ներքո են հայտնվել նաև երգչուհի Ալսուի հայրն ու եղբայրները:

Ռալիֆ Սաֆինին և նրա երկու որդիներին` Մարատին ու Ռուսլանին փորձում է սնանկ ճանաչելու հասնել «Զենիթ» բանկը, որը ռուսական թոփ 50 բանկերի թվին է պատկանում: Այդ ֆինանսական հաստատության ներկայացուցիչները հայցերով դիմել են արբիտրաժային դատարան: Հենց այդ բանկն է վարկավորել Սաֆինների ընտանեկան «Մար Կապիտալ» ընկերությունը:

Ըստ լուրերի` Ռալիֆ Սաֆինի գործերը սկսել են վատ ընթանալ այն բանից հետո, երբ նա դադարել է սենատոր լինել և վերջ է դրել քաղաքական կարիերային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել