avrile_1Համացանցում շատ արագ տարածվում է նոր սենսացիա, նորություն… ոչ թե այն մասին, որ Մայքլ Ջեքսոնը իբրև թե ողջ է, ու առողջ և ապրում է մի մեկուսի կղզում, ոչ թե այն մասին, որ կատուները այլմոլորակայինների սերունդներ են կամ նույնիսկ ոչ այն մասին, որ յոգան սատանայապաշտության մի տարատեսակ է: Այս անգամ համացանցային դավադիրների ու բամբասողների ուշադրության կենտրոնում հայտնվել է կանադացի երգչուհի Ավրիլ Լավինը, որը, ըստ բրազիլացի երկրպագուների հավաստիացման, արդեն վաղուց ողջ չէ:

Ըստ երկրպագուների տարբերակի՝ անցյալ տարի իր 30-ամյակը տոնած երգչուհին մահացել է դեռ 10 տարի առաջ, իսկ նրա դերը կատարում են նրա նմանակ դերասանուհիները: Ի հաստատումն իրենց տեսակետի՝ վերջիններս նույնիսկ պորտուգալերենով կայք են ստեղծել երգչուհու ենթադրյալ մահվան մասին, որը գործում է AvrilEstaMorta.blogspot.com, հասցեում: Կայքում տեղադրված են Ավրիլ Լավինի դիմանկարներն ու լուսանկարները՝ ինչպես թարմ, այնպես էլ 10 տարվա վաղեմության, որոնք նպատակ ունեն աչքի տեսածի հիման վրա ցույց տալ այն փոփոխությունները, որոնք կրել է երգչուհին անցյալ տարիների ընթացքում: Նմանատիպ փոփոխություններից են երգչուհու քթի ձևի փոփոխությունը, խալերի տեղադրվածությունը մարմնի վրա, հասակի նկատելի կարճացումը, ձեռագրի փոփոխությունը:

Երկրպագուները առաջադրում են 12 «անհերքելի» ապացույցներ այն բանի, որ այսօր երգչուհու դերը շոու բիզնեսում կատարում է այլ մարդ: Ի հետևումն իրենց տեսության՝ երկրպագուներն ու ֆանատները հավաստիացնում են, որ երգչուհին չի դիմացել այն փառքի հորձանքին, որ նրա վրա փլվեց Let Go ալբոմի լույսընծայումից հետո, ալբոմ, որը դարձավ պլատինե: Ասում են, որ այս դեպքից հետո երգչուհին ընկել է խոր դեպրեսիայի մեջ: Հոգնելով պապարացիներից՝ Ավրիլ Լավինը վարձում է իրեն նման դերասանուհու, որն էլ լուսանկարիչների մոտ ներկայանում է որպես Ավրիլ Լավին:

Երգչուհու պապիկի մահվան բոթը նրա համար վերջին կաթիլն է դառնում, և նա ինքնասպանություն է գործում: Ըստ ֆանատների՝ երգչուհու դին հայտնաբերվում է իր տանը, իսկ վերջինիս հետ գրեթե նույնական Վանդելլան գրավում է նրա տեղը:

Եվ վերջում էլ ֆանատները մեկնաբանել են, թե ինչպես կարելի է ստեղծել ու ճշմարտանման փաստարկներով հագեցնել ցանկացած համացանցային կայքէջ, սակայն այդ հետգրությունն արդեն ոչ մեկը չի լսել, և լուրն արագորեն տարածվել է արևմտյան կայքերում՝ ստիպելով հանրությանը մտորել առաջ քաշված վարկածի մասին, հատկապես որ երգչուհու օրինական ներկայացուցիչները հրաժարվել են հարցի առնչությամբ որևէ մեկնաբանությունից:

Մենք էլ, կարծես թե, առողջ բանականությամբ և ողջ ու առողջ նայեցինք Ավրիլի լուսանկարները, ինչպես այսօրվա, այնպես էլ 2004 թվականի, և, բարեբախտաբար, որևէ հանցավոր բան չգտանք այնտեղ:

Аврил Лавин, 2004 год

Аврил Лавин на праздновании своего 30-летия, 2014 год

Аврил Лавин, 2013 год

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել