Lurer.com–ը գրում է.

ՌԴ Կուրսկ քաղաքում կառուցվում է հայկական եկեղեցի: Եկեղեցին կառուցվում է ՌԴ հայերի միության Կուրսկի ստորաբաժանման և դրա նախագահ՝ Դերենիկ Կոշտոյանի ու եղբայրների աջակցությամբ: Եկեղեցին կոչվելու է «Սուրբ Հովհաննես»:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Դերենիկ Կոշտոյանը, ով նաև ղեկավարում է «Էլդեկոր XXI պլյուս» շինարարական ընկերությունը, բավական մեծ՝ երկու գմբեթ ունեցող եկեղեցու հիմնային աշխատանքներն արդեն ավարտված են: Հոգևոր կենտրոնի բարձրությունը՝ մինչև խաչը, ըստ նախագծի, 25 մետր է:

«Եթե ոչ մի բան չխանգարի, եկեղեցին նախատեսում ենք շահագործման հանձնել երկու տարի հետո: Կառուցման ողջ ֆինանսական ծախսերն իր վրա է վերցրել ՌԴ Հայերի միության Կուրսկի ստորաբաժանումը: Այդ նպատակի ներքո շատ հայեր են միացել: Սա Կուրսկում թեև առաջին եկեղեցին չէ, որ մենք կառուցում ենք՝ եղել է ուղղափառ եկեղեցի և այլ եկեղեցիների վերանորոգման աշխատանքներ, սակայն այս մեկը մեր կողմից նոր կառուցվող առաջին առաքելական եկեղեցին է»,-ավելացրեց Դերենիկ Կոշտոյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել