Tert.am–ը գրում է.

Մինսկում բելառուսական ընդդիմությունը բողոքի ցույցի է դուրս եկել` ընդդեմ տեղակայվելիք ռուսաստանյան ավիաբազայի:

Interfax-ի փոխանցմամբ` պաստառներով ու ԵՄ-ի խորհրդանշաններով փողոց է դուրս եկել մի քանի հարյուր մարդ: Նրանք կրել են «Մեզ հարկավոր է խաղաղ երկինք» կարգախոսով ու Պուտինի նկարով պաստառներ, վանկարկել` «Ոչ պատերազմին»:

Սա տեղի է ունենում Բելառուսի տարածքում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման շուրջ պայմանագրի ստորագրման նախօրեին:

Ռուսաստանյան ԶԼՄ-ները նկատում են, որ ցույցն ավարտվել է առանց ձերբակալությունների։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել