Tert.am-ը գրում է.

Բրիտանական The Daily Telegraph հրատարակությունը ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ քրիստոնեական եկեղեցիների վարկանիշային աղյուսակը:

23 եկեղեցիների շարքում, որոնց թվում են աշխարհահռչակ Լալիբելայի տաճարը Եթովպիայում և Գաուդիի նախագծած Սրբազան ընտանիքի տաճարը Իսպանիայում, տեղ են գտել նաև հայկական եկեղեցիներ: Ամբողջական ցուցակին կարելի է ծանոթանալ հղումով` սկզբաղբյուր կայքում:

Այսպես` Telegraph-ի «ամենագեղեցիկ եկեղեցիների» թվում է Իրանի Բեթղեհեմի հայկական եկեղեցին: 17-րդ դարի հայկական այս եկեղեցին Սպահանում է, ունի 72 հրաշագեղ որմնանկարներ, աչքի է ընկնում հատկապես գմբեթի գեղեցկությամբ, իր դետալներով:  

Նշվում է, որ այս եկեղեցին ամեն-ամեն ինչ է տեղի 7000 հայերի համար, ովքեր ստիպված են իսլամական «դրես կոդ» պահել պարսկական իրականության մեջ, սակայն ունեն իրենց ինքնությունը, մշակույթը, լեզուն և 16 եկեղեցիները:

Հետաքրքրական վարկանիշային աղյուսակում ներառված է նաև Իրանի Սբ Ստեփանոսի հայկական եկեղեցին: Մեկուսի եկեղեցին կանաչ ու ծաղկուն հովտում է Իրանի հյուսիս-արևմուտքում. այսօր էլ այս հայկական եկեղեցին իրենով կոտրում է կարծրատիպերը, թե Իրանն անապատների ու մզկիթների երկիր է: Ըստ որոշ հավատալիքների՝ այստեղ են պահվում Սբ Գրիգորի մասունքները:

Աղբյուրը ցուցակում ներառել է նաև Սուրբ Ծննդյան տաճարը Բեթղեհեմում, որը ըստ հավատալիքների, կառուցված է Քրիստոսի ծննդյան վայրում: 4-րդ դարի եկեղեցին ունի հայկական խորան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ցուցակի այս կոթողը համատեղության կարգով պատկանում է Երուսաղեմի ուղղափառ, Հայ առաքելական և Հռոմի կաթոլիկ եկեղեցիներին։ Հայ առաքելական եկեղեցին զբաղեցնում է հարավ-արևմտյան հատվածը, ունի հայկական խորան:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել