1240264189Գերմանիայի կենտրոնական մասի Թյուրինգիա դաշնային տարածքում գտնվող փախստականների ժամանակավոր կացարանում անհայտ անձինք հրդեհ են կազմակերպել, հայտնում է RIA Novosti-ն:

Հրդեհը տեղի է ունեցել կիրակի օրը Ֆրիմար քաղաքում: Ճամբարում այրվել է չորս զուգարան, հետագայում կրակը տարածվել է: Պատահարի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հետաքննության տվյալներով՝ կացարանը հրդեհվել է միտումնավոր: Թյուրինգիայի վարչապետ Բոդո Ռամելովը պատահարը «սպանության վախկոտ փորձ» է համարել:

Կիրակի օրը ևս մեկ հրդեհ է տեղի ունեցել Գերմանիայի արևմուտքում: Այրվել է նախկին դպրոցը, որտեղ պլանավորվել էր երկուշաբթի տեղավորել փախստականներին:
Վերջին ամիսներին Գերմանիայի՝ փախստականներին պլանավորվող կամ գործող հանրակացարաններում հրդեհները հաճախակի են դարձել: Ավելի հաճախ դրանք կատարվում են միտումնավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել