pic_108531b713abbfe8c9daaa9756206253Սինդի Քրոուֆորդի կրտսեր դուստրը` 14-ամյա Քայա Հերբերը, մասնակցել է Լոս Անջելեսի Teen Vogue’s Young Hollywood երեկույթին իր 16-ամյա եղբոր` Փրեսլիի հետ:

Աղջիկը անթերի տեսք է ունեցել, և շատերն են նկատել նրա նմանությունը իր հանրահայտ մորը: Նույնիսկ նրա սանրվածքն է հիշեցրել Սինդիին: Քայան արդեն գնում է մոր հետքերով. այս տարի նա պայմանագիր է ստորագրել մոդայի հայտնի գործակալության հետ:

«Ես միշտ կատակ եմ անում իմ աղջկա հետ, ախր բոլորին հայտնի է, որ նա իմ պատճենն է: Սովորաբար ես ասում եմ. «Դու ունես իմ առաջվա մազերը: Վերադարձրո՛ւ ինձ: Դու ունես իմ ոտքերը. դրանք նո՛ւյնպես տուր ինձ»: Քայան միայն ծիծաղում է և ասում, որ այժմ իր հերթն է եկել»,- ասել է Սինդին:

Дочь Синди Кроуфорд

Дочь и сын Синди Кроуфорд

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել