Քիմիական փիլինգներ, որոնք այրում են դեմքի մաշկաշերտերը: Քթեր` շտկված գանգաբանների կողմից, կանացի կուրծք, որը կտրում են սիլիկոն դնելու համար:

Գեղեցկությունը վտանգավոր է դառնում կնոջ առողջության համար: Սակայն արդարության համար պետք է ասել, որ այդ սարսափները միայն մեր դարի ծնունդ չեն:

Մենք ներկայացնում ենք 7 մեթոդ, որոնց հեռավոր անցյալում դիմել են կանայք գեղեցիկ լինելու համար, հայտնում է novate.ru-ն:

1.Կորսետներ կետի բեղերից

Талия - убийца китов.
19-րդ դարում կանայք կրել են կետի բեղերից պատրաստված կորսետներ, որոնք հաճախ այնպես են ձգել, որ նրանց լյարդը պայթել է:

2.Մկնդեղ օրաբաժնում

Мышьяк в рационе.
19-րդ դարում կանայք մկնդեղ են օգտագւրծել, որպեսզի ունենան ծաղկող տեսք, փայլող աչքեր և լավ լիբիդո: Այն առաջացրել է կախվածություն, ինչպես նաև վահանագեղձի բորբոքում:

3.Ժապավենաձև որդեր

Ленточные черви - омерзительные диетологи.
Նիհարելու համար կանայք խմել են որդերի ձվեր: Աղիներում զարգացել է ժապավենաձև որդը, որը սկսել է սնվել մարդու կերածով` աճելով մինչև 30 մ:

4.Ոտքերի վիրակապում

Бинтование ног - недоразвитые пальцы.
Փոքր ոտքեր ունենալը Չինաստանում համարվել է գեղեցկության նշան: 10-րդ դարում առաջացել է հետևյալ սովորույթը. աղջկա ոտքի մատները կապել են ներբանին և հագցրել շատ փոքր կոշիկ: Ոտքերն աստիճանաբար կորցրել են իրենց ձևը: Այդպիսի կանայք գործնականում չեն կարողացել քայլել:

5.Ռադիոակտիվ կոսմետիկա

Радиоактивная косметика - больше чем нелепость.
1930 թվականներին ֆրանսիական արտադրողները թողարկել են կոսմետիկական Tho-radia շարքը, որտեղ ավելացրել են ռադիոակտիվ նյութեր:

6.Մահացու բելադոնա

Капли белладонны для слепоты донны.
Կանայք այդ թունավոր բույսի հյութը կաթեցրել են աչքերի մեջ: Դա լայնացրել է աչքերի բիբերը, ինչը համարվել է սեքսուալ: Սակայն կինը կարող էր դրանից կուրանալ:

7.Կապարե դիմափոշի

Свинцовая пудра - красота собирающая жертвы.
1700-ական թվականներին Եվրոպայում տարածված էր ծաղիկ հիվանդությունը, որը դեմքին սպիներ էր թողնում: Դրանք ծածկել են կապարե դիմափոշու հաստ շերտով: Սակայն կապարը առաջացրել է խոցեր, հանգեցրել է ուղեղի ուռուցքների և կաթվածների:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել