Artsakhpress.am-ը գրում է․

Ադրբեջանի բնակիչները դեմ են ԼՂ հակամարտության գոտում խաղաղապահների հնարավոր տեղակայմանը:

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, հոկտեմբերի 4, ԱՐՑԱԽՊՐԵՍ։ Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որը անցկացրել է minval.az-ը, սեպտեմբերի 25-30-ին:

«Ինչ հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար ռուս խաղաղապահների հնարավոր մուտքը Ղարաբաղ» թեմայով հարցմանը մասնակցել է 517 մարդ:

Հարցվածներից 231-ը կամ 45 տոկոսը, նշել է. «Մենք վերջնականապես կկորցնենք տարածքները»:

167 մարդ կամ 32 տոկոսը նշել է. «Դա ոչ մի լավ բան չի խոստանում»: Եվս 53 մարդ կամ 10 տոկոսը կարծում է, որ «դա բխում է Հայաստանի շահերից», իսկ 42 մարդ կամ 8 տոկոսը համոզված է, որ «Ռուսաստանը դրանով օգնում է Ադրբեջանին»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել