Խոյերին սպասվում են տնտեսական հոգսեր. Հոկտեմբերի 4-ի աստղագուշակLife.panorama.am-ը գրում է.

Խոյ

Խոյերին սպասվում են տնտեսական հոգսեր: Մտերիմները կարող են ձեր օգնության կարիքը զգալ, սակայն ինքներդ էլ կարող եք առաջարկել ձեր օգնությունը: Ձեր աջակցության կարիքը կարող են զգալ ծնողները, գործընկերները: Առավոտյան հրատապ առաջադրանքների քննարկումը կարող է վեճի վերածվել: Անհանգիստ օր է սպասվում նրանց, ովքեր այս օրերին տեղափոխություն, տնային գործեր, մեքենայի վերանորոգում, ընտանեկան կլոր սեղան են ծրագրում: 

Ցուլ

Ցուլերի ուշադրության կարիքը կզգան ազգակցական կապերը, ինչպես նաև մերձավոր շրջապատի, օրինակ` հարևանների գործերը: Այսօր ենթադրվում է խոսքերից սահուն անցում գործողությունների: Առաջադրանքների նկատմամբ ձեր գործնական մոտեցումը և մտերիմների նկատմամբ հոգատարությունը ձեզ անփոխարինելի օգնական և ցանկալի հյուր կդարձնեն ցանկացած տանը: Հնարավոր են զանգեր աշխատավայրից, մանր խնդիրներ ճանապարհներին:

Երկվորյակ

Երկվորյակներն այսօր կարող են երկու քարի արանքում հայտնվել: Անձնական ծրագրերն ու հակումները կարող են կոնֆլիկտի մեջ մտնել տնային իրադրության, ընտանեկան ավանդույթների, ծնողների կամ հեղինակավոր ազգականների կարծիքի հետ: Արժե հստակ ծրագրել ցանկացած գործողություն, այլապես ստիպված կլինեք զոհաբերել կա՛մ ձեր ճաշակները, կա՛մ ուրիշի կարիքները: Չարժե ապավինել հնարամտությանը, այն այսօր ձեզ կարող է դավաճանել:

Խեցգետին

Խեցգետինների մեծամասնությունն այսօր շատ տպավորվող կլինեն: Նորությունների, իրադարձությունների նկատմամբ արձագանքները պայմանավորված կլինեն ձեր տրամադրությամբ, ինքնազգացողությամբ, տնային իրադրությամբ: Ընտանեկան վեճի հավանականություն կա: Չարժե կայացնել որոշումներ` կապված կենցաղի և անշարժ գույքի հետ, հյուրեր հրավիրել, վիճաբանել վարձով բնակարանի սեփականատիրոջ հետ: Էներգիան ավելի լավ է ներդնել բարի գործի համար:

Առյուծ

Առյուծների պահվածքը կախված է զգացմունքայնության աստիճանից: Եթե այն բարձր է, բացառված չէ սրտի և գիտակցության կոնֆլիկտը: Ձեզ վրա կարող է ազդել ցավոտ հիշողությունը, ինքնապահպանման բնազդը, տանն առաջացած հոգեբանական մթնոլորտը: Ուղևորությունը, հանդիպումը կարող են նոստալգիայի զգացում առաջացնել: Եթե անհրաժեշտ է ինչ-որ գաղտնիք պահել, չարժե ներգրավվել սրտանց խոսակցության մեջ, այլապես ձեզ կարող է մատնել ժեստը կամ հայացքը:

Կույս

Կույսերին օգտակար կլինի չափավոր ակտիվությունը: Հնարավոր է նոր գործում ուժերի հաջող փորձարկում: Ցանկալի է ընտրել զբաղմունք, որն առաջխաղացում թույլ կտա: Օրը հիանալի նախադրյալներ է ստեղծում որոշակի հարցերում փոխօգնության համար` թույլատրելով ցուցաբերել էներգիա, հնարամտություն, վեհանձնություն: Մտորումներն ու խորհուրդներն այսօր անիմաստ և նույնիսկ վնասակար են, եթե խոսակցությունից չի կարելի անմիջապես գործի անցնել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել