Հանճարեղ Բիլ Գեյթսի հաջողության պատմութունըLife.panorama.am-ը գրում է.

Տաղանդավոր բիզնեսմեն, համակարգչային մագնատ, «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը ծնվել է 1955թ. հոկտեմբերի 28-ին Վաշինգտոնի Սիեթլ քաղաքում: Նրա մեծ պապը եղել է քաղաքապետ, պապը՝ Ազգային բանկի փոխնախագահ, իսկ հայրը՝ հայտնի փաստաբան:

Մանկություն:

Բիլ Գեյթսը փոքր տարիքում չափազանց ամաչկոտ և չշփվող էր: Նրան չէին հետաքրքրում հասակակիցների հետ խաղերը, ինչը, իհարկե, անհանգստացնող էր ծնողների համար: 11 տարեկանում նա չափազանց մեծ ցանկություն ուներ շահել ուղևորություն դեպի «Սիեթլ Սփեյս Նիդլ» տեղական հոգևոր հովվի կողմից կազմակերպված մրցույթին մասնակցելու համար: Դրա համար անհրաժեշտ էր սովորել 3 գլուխ Ավետարանից, ինչը Գեյթսը կատարեց հոյակապ կերպով: Հետագայում նա հայտարարեց. «Ես կարող եմ անել այն ամենն, ինչին տրամադրում եմ իմ ինտելեկտը»: Չնայած մաթեմատիկայի և տրամաբանության բնագավառում ցուցաբերած կարողություններին՝Բիլ Գեյթսը չէր ցուցաբերում առաջնորդական կարողություններ, ուստի նրա ծնողները չէին էլ կարող պատկերացնել, որ իրենց որդին կդառնա համաշխարհային բիզնեսի իրական «շնաձուկ»:

Առաջին ծրագիրը:

15 տարեկանում նա գրեց փողոցային երթևեկության կարգավորման ծրագիր՝ աշխատելով 20000 դոլլար, սակայն հետևելով ընտանեկան ավանդույթին՝ Բիլ Գեյթսն ընդունվեց Հարվարդ՝ փաստաբան դառնալու նպատակով: Սակայն նրա հատկանիշները չէին համապատասխանում նրա ընտրած մասնագիտությանը: Կրթությունն ընթանում էր իր հունով, սակայն առանձնակի ազարտ Գեյթսը չէր զգում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել