agnՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը խստորեն դատապարտել է Ադրբեջանի` վերջին օրերին ցուցաբերած, արկածախնդիր գործելաոճը:

Ինչպես հայտնում է ԱԳՆ կայքը, Բալայանն` ի պատասխան News.am լրատվական գործակալության հարցի ասել է, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ սահմանի և Արցախի հետ շփման գծի երկայնքով տարբեր, ներառյալ՝ ծանր զինատեսակների օգտագործմամբ հրադադարի կոպիտ խախտումները հերթական անգամ ապացուցում են, որ Բաքուն շարունակաբար փորձում է խաթարել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հիմնահարցի հանգուցալուծմանն ուղղված ջանքերը, նրանց կողմից առաջիկայում նախաձեռնած շփումները։

«Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների խայտառակ իրավիճակի կապակցությամբ միջազգային հանրության աճող քննադատությունը Բաքվի ռեժիմը փորձում է շեղել այս կարգի սադրիչ գործողություններով։ Խստորեն դատապարտելի է Ադրբեջանի այս արկածախնդիր գործելաոճը, որի հետևանքով մարդիկ են զոհվում և վիրավորվում, զգալի նյութական վնաս է հասցվում»,- ասել է Տիգրան Բալայանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել