Lurer.com-ը գրում է.

Օդեսայի մարզի նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին որոշել է պատասխանել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի մեղադրանքներին: Վրաստանի նախկին նախագահն ասել է, որ պատրաստ է խոսել «փաստերի լեզվով», և ապացույցներ է ներկայացրել, որ Յացենյուկի կառավարության գործունեությունը լուրջ վնաս է հասցրել երկրի տնտեսությանը. փոխանցում է LifeNews-ը:

«Այդ կառավարության գործունեության վերջին տարվա ընթացքում վնասը, որը պատճառվել է Ուկրաինայի պետական սեփականություն հանդիսացող ձեռնարկություններին, կազմում է 4,5 մլրդ դոլար: Այդ ձեռնարկություններն իսկապես եկամուտ են բերում, սակայն միայն օլիգարխներին»,-ասել է Սաակաշվիլին:

Վրաստանի նախկին նախագահը նաև կոչ է արել ուկրաինացիներին մտածել այն մասին, որ, չնայած հայտարարված բարեփոխումների ծրագրի, երկրում շարունակում է բարգավաճել կաշառակերությունը: Իսկ կառավարությունը չի ձգտում փոխել այդ իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել