7849Araratnews.am-ը գրում է.

Թուրքական արտարժույթի փոխարժեքը ուրբաթ օրը հասել է պատմական նվազագույն շեմին` հատելով երեք լիրայի սահմանագիծը մեկ դոլարի դիմաց, հաղորդում է RIA-Novosti գործակալությունը:

Փորձագետները թուրքական լիրայի անկումը պայմանավորում են Թուրքիայում  խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ տիրող քաղաքական իրավիճակի անկայունությամբ , ինչպես նաև ԱՄն աշխատաշուկայի տվյալներով:

Երեկ նկատվել է դոլարի արժևորում այն պատճառով, որ ԱՄՆ-ում գործազուրկների թիվը 5,3  %-ից հասել է 5,1 տոկոսի, ինչը գերազանցել է փորձագետների կանխատեսումները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել