Lurer.com–ը գրում է.

Ավստրիական ոստիկանությունը հայտնաբերել է Աֆղանստանից 24 ապօրինի ներգաղթյալների մի բեռնատարում, որը, ենթադրաբար, Հունգարիայից ուղևորվում էր Գերմանիա, գրում է տեղական Krone թերթը:

Զննելով մեքենան`ոստիկանությունը հայտնաբերել է 16-ից 20 տարեկան միգրանտների: Նրանցից բոլորին օգնություն է ցուցաբերվել: Ոստիկանությունը հայտարարել է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Բեռնատարի վարորդը 30-ամյա Ռումինիայի քաղաքացի է, որը փորձել է փախչել անմիջապես այն բանից հետո, երբ ոստիկանությունը կանգնեցրել է մեքենան: Ավելի ուշ, նրան հաջողվել է ձերբակալել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել