168.am-ը գրում է.
Լեղաքարային հիվանդության բուժման համար բժշկությունը առաջարկում է վիրահատական միջամտություն: Որոշ դեպքերում հաջողվում է տրոհել քարերը ժողովրդական բժշկության փորձված միջոցների օգնությամբ:
- Ակնհայտ է, որ բուժումը պետք է համաձայնեցվի ու վերահսկվի բժշկի կողմից:
Փոքր քարեր, ավազ.
Բազուկի թարմ հյութը 1 ժամ պահեք սառնարանում, խառնեք ամսաբողկի հյութի հետ՝ 2:1: Խմեք 50-ական մլ՝ օրը 3 անգամ:
Սև բողկ: Ունի լեղամուղ ազդեցություն: Խմեք թարմ հյութը՝ 1-ական թեյի գդալ , օրը 3 անգամ, ուտելուց կես ժամ առաջ: Շարունակեք 21 օր, կրկնեք 7 օրից:
- Հեռացրեք խոշոր բողկի միջուկի մի մասը, առաջացած փոսիկի մեջ լցրեք մեղր, 2 ժամ պահեք տաք տեղում՝ մինչև բողկից արտազատվի հյութը: Խմեք 100-200 մլ՝ մեկ օրվա ընթացքում: Բուժման տևողությունը կախված է հիվանդի վիճակից:
Զգուշացում: Բողկի հյութի ու մեղրի խառնուրդը հակացուցված է հոդատապի, լյարդի հիվանդությունների, ստամոքսի ու 12- մատնյա աղիի խոցի դեպքում:
Նյութի աղբյուր՝ http://168.am/2015/09/03/532081.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել