vardan1

Tert.am-ը գրում է.

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Դերասանը տեղափոխվել է ոչ դիտավորյալ հանցագործություններ կատարած անձանց համար նախատեսված պահման վայր:  

Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:

Վերջինիս հաղորդմամբ՝ առաջիկայում տեղաբաշխման հանձնաժողովը կորոշի պատժի կրման հետագա ընթացքը:

Հիշեցնենք, որ դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը Tert.am-ի հետ զրույցում ասել էր, որ Վճռաբեկ դատարանը մերժել է ավտովթարի գործով տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի՝ օգոստոսի 21-ին ներկայացրած վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել՝ այն համարելով անհիմն:

Հիշեցնենք նաև, որ դերասանի մասնակցությամբ ավտովթարը տեղի էր ունեցել 2013թ. հոկտեմբերի 20-ին: Երևան-Եղվարդ ավտոճանապարհին բախվել էին «ԲՄՎ» և «Նիվա» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Էդգար և Էդուարդ Հակոբյանները մահացել էին, Նիվա մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տաթևիկ Հակոբյանը ստացել էր ծանր մարմնական վնասվածք, իսկ Էմմա, Արթուր և Հայկ Հակոբյանները՝ միջին ծանրության վնաս:

Վարդան Պետրոսյանը դատապարտվել էր 5 տարվա ազատազրկման։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել