Ամուսինս հարբած է եղել. ինչ է պատմում Ռուսաստանում դաժանաբար սպանված 22-ամյա հայ երիտասարդի կինըArmlur.am-ը գրում է.

Ինչպես տեղեկացրել էինք օգոստոսի 31-ին Ռուսաստանի Դոնի Ռոստովի գյուղերից մեկի բնակիչները հաշվեհարդար են տեսել հայազգի վարորդ Ռաֆայել Խալղաթյանի հետ, ում միակ մեղքը եղել է ավտովթարի մեջ մեղավոր լինելը:

Ինչպես գրում է «Մոսկովսկիյ Կոմսոմոլեցը», հայազգի վարորդի մեղքով վթար է գրանցվել 5 մեքենաների մասնակցությամբ: Վթարից հետո մեքենաների վարորդները դաժանորեն ծեծի են ենթարկել հայազգի վարորդին:

Ավելի ուշ Ռաֆայելը մահացել է հիվանդանոցում՝ գանգուղեղի արյան զեղումից:

Armlur.am-ին հաջողվել է  կապ հաստատել սպանված հայազգի երիտասարդի կնոջ` Վիկտորիա Լուկաշևայի հետ, և կատարվածի շուրջ նրան մի քանի հարց ուղղել:

-Տիկին Լուկաշևա, ռուսական լրատվամիջոցներում հրապարակումներ եղան այն մասին, որ դեպքի պահին Ձեր ամուսինն ալկոհոլի ազդեցության տակ է եղել: Ճի՞շտ են արդյոք այս լուրերը:

-Այո, ճիշտ են: Ամուսինս հարբած է եղել այդ ժամանակ:

-Ձեր կարծիքով ինչո՞ւ են մարդիկ այդ աստիճան ագրեսիվ եղել Ձեր ամուսնու նկատմամբ:

-Չեմ հասկանում` ինչու են մարդիկ իրենց այդպես պահել: Եվ ընդհանրապես, որևէ մեկը չի կարող դա բացատրել: Ամուսնուս բոլորը ճանաչում ու հարգում էին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել