Ծեծկռտուք եւ կրակոցներ Երեւանի Կենտրոնում Next հագուստի սրահի մոտ. կան վիրավորներShamshyan.com–ը գրում է.

Shamshyan.com-ի տեղեկություննեով ծեծկռտուք եւ կրակոցներ են հնչել Երեւանում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ամիրյան փողոցում Next հագուստի խանութ սրահի մոտ անհայտ անձանց միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ գազային ատրճանակով կրակոցներ են հնչել:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, 2 հոգի տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, սակայն ոչ թե հրազենի ստացած կրակոցների հետեւանքով, այլ՝ ծեծի: Նրանցից մեկի անունը Կարեն է:

Այս պահին նշված վայր են ժամանել մեծ թվով Ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցներ՝ բաժնի պետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:

Ոստիկանությունը պարզում է վիրավորների, ծեծկռտուքի մասնակիցների ինքնությունն ու դեպքի հանգամանքները: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել