Tert.am–ը գրում է.

New York Post-ի Page Six հավելվածը արձանագրում է, որ հեռուստաաստղ Քարդաշյանների «կլանը» ակնհայտորեն անտեղի ջուր է վատնում` Կալիֆորնիան պատուհասած երաշտի ֆոնին:

Որպես ապացույց լրատվամիջոցը տարածում է Քարդաշյանների ընտանիքի տարբեր անդամների առանձնատների պարտեզների լուսանկարները, որոնք անգամ երաշտին շարունակում են դալար մնալ:

Ըստ աղբյուրի` նրանք պետք է մտահոգվեն իրենց ջրի սպառումը նվազեցնելու հարցով, այլ ոչ թե իրենց նման ճոխություն թույլ տան: Մյուս կողմից վկայակոչվում է Քիմ Քարդաշյանի խոսնակը, որն ասում է, թե իր կարծիքով աստղերի օգտագործած ջուրը բան չի փոխում ընդհանուր երաշտի ֆոնին:

Ի դեպ, նրանցից հետ չի մնում նաև Ջենիֆեր Լոպեսը, որի այգիները ոչ պակաս ճոխ տեսք ունեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել