Tert.am-ը գրում է.

Համակարգչային վիրուսների, սպամերի, հաքերային հարձակումների և այլ կիբեռսպառնալիքներից պաշտպանող համակարգերի մշակմամբ մասնագիտացված «Կասպերսկու լաբորատորիա» ռուսական ընկերությունն ամբողջ ամառվա ընթացքում գրանցել է, որ աճել են սմարթֆոնների և դյուրակիր սարքերի վրա հարձակումները, գրում է ferra.ru-ն։

Ընկերությունից նշել են, որ բջջային սարք ներթափանցած տրոյան վիրուսներն  անսահմանափակ հնարավորություն են ստանում օգտվելու վարակված սարքից։ Ընդ որում, ամենամեծ ռիսկի տակ են գտնվում Ռուսաստանի և Հնդկաստանի օգտատերերը։

Բջջային հաքերները վստահելի և հայտնի բջջային հավելվածների մեջ ներդնում են վիրուսը, որը չի խոչընդոտում հավելվածի աշխատանքին, որից հետո դրանք օգտատերն առանց որևէ բան կասկածելու ներբեռնում է բջջայինի մեջ։

Վիրուսի ներկայացրած գլխավոր վտանգն է, որ այն կարող է ներբեռնել և սարքում ինքնուրույն տեղադրել այլ հավելվածներ և ծրագրեր, որոնց միջոցով կգողացվեն անձնական կոնֆիդենցիալ տվյալներ։ Նման վիրուսներից խուսափելու համար անհրաժեշտ է ծրագրեր և հավելվածներ ներբեռնել միայն վստահելի և պաշտոնական կայքերից, որոնցում յուրաքանչյուր հավելված ստուգվում է, ապա նոր թույլատրվում է ներբեռնման համար։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել