hungary-serbia-(1)Հունգարիան ավարտել է փշալարերով ցանկապատի կառուցումը Սերբիայի սահմանում, որը պետք է խանգարի անօրինական ներգաղթյալների մուտքին Եվրամիության տարածք, հայտնում է RIA Novosti-ն:

Դրան կհետևի ավելի բարձր 4-մետրանոց ցանկապատի կառուցումը, որի շինարարությունն արդեն սկսվել է, նշում է գործակալությունը: Ավելի վաղ, Հունգարիայում արձանագրվել էր Սերբիայից մեկ օրում եկած ներգաղթյալների ռեկորդային քանակ` օգոստոսի 26-ին սահմանը հատել է 3241 փախստական:

Ներգաղթյալների մեծ հոսքի պատճառով իշխանությունները մի շարք միջոցառումներ են նախաձեռնել, ինչպես ոստիկանների թվի ավելացումը սահմաններում և ցանկապատի կառուցումը, որի երկարությունը պետք է լինի 175 կմ իսկ բարձրությունը շուրջ 3 մ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել