PANews-BT_P-22df3236-54c2-4b5c-9ee8-48e85ee631be_I1Facebook սոցցանցը հայտնել է օրվա հաշվով ռեկորդային այցելությունների մասին։ Երկուշաբթի այցելուների թիվն առաջին անգամ գերազանցել է 1 միլիարդը։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով սոցցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին։

Դա նշանակում է, որ յուրաքանչյուր 7-րդ բնակիչ մոլորակի վրա մեկ օրվա ընթացքում սոցցանց է մտել։

Facebook-ում գրանցվել է 1.5 մլրդ օգտահաշիվ, որոնց տերերն ամսական գոնե մեկ անգամ կայք են մուտք գործում։

Սոցցանցը հիմնադրվել է 11 տարի առաջ, 3 տարի առաջ սոցցանցի օգտատերերի թիվը հասել է 1 միլիարդի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել