Tert.am–ը գրում է.

Շվեյցարական  Omega ժամագործական ընկերությունը  Seamaster 300 Spectre  մոդելի 7007 սահմանափակ քանակությամբ ժամացույցներ է թողարկել` «բոնդիանա» ֆիլմաշարի «Սպեկտր» 24-րդ  մասի թողարկման առթիվ:  

Ինչպես հայտնում է Euromag-ը` ժամացույցները սեպտեմբերից  կվաճառվեն ֆիրմային բուտիկներում:

«Ամենից շատ ինձ տպավորել է այն, որ այդ ժամացույցներն ստեղծվել են զրոյից», - մեկնաբանել է 007 գործակալի  դերակատար Դենիել Քրեյգը:

007 գործակալն արդեն 20 տարուց ավելի հավատարիմ է Omega Seamaster մոդելին: Առաջին անգամ այս մոդելի ժամացույցը հայտնվել է Փիրս Բրոսնանի ձեռքին «Ոսկե աչքը» ֆիլմում (1995):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել