Մոտ ապագայում Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցային գործընթացը կսկսվիPanorama.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովը տեսանելի ապագայում Սերբիայի իշխանությունների հետ բանակցություններ կսկսի ԵՄ երկրների շարքը համալրելու կապակցությամբ: Բելգրադը Կոսովոյի հետ երկխոսությունը կարող էր ավելի վաղ սկսել, քան ակնկալվում էր,- Վիեննայում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը: Այս մասին տեղեկացնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: 

Դեռ հունիսի վերջին Սերբիայի նախագահը հույս էր հայտնել, որ Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցելու բանակցային փաթեթի առաջին գլուխները մինչև այս տարվա վերջ կհրապարակվեն: Իսկ երեքշաբթի օրը Բրյուսելում ԵՄ արտաքին գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մագերինիի միջնորդությամբ կայացած` Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի և Կոսովոյի կառավարության ղեկավար Իսսա Մուստաֆայի հանդիպման ժամանակ կողմերը համաձայնեցրել են Կոսովոյում սերբական ՏԻՄ-երի միավորման սկզբունքները, Միտրովիցայում կամուրջի կիրառման պայմանները և հեռահաղորդակցության ոլորտում մի շարք խնդիրներ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել