Exotic-FruitsԴեմքը ծերանում է ոչ միայն ժամանակի ազդեցությունից, այլ նաև վատ խնամքից: Այն մեր այցեքարտն է: Այդ պատճառով երիտասարդ և թարմ տեսք ունենալու համար կարևոր է իմանալ մաշկի խնամքի արդյունավետ մեթոդներ:
Մրգերը հանդիսանում են վիտամինների, հակաօքսիդիչների և հանքանյութերի հարուստ աղբյուր։ Այդ պատճառով դրանք նաև մաշկի խնամքի համար կատարյալ միջոց են: Մրգային դիմակներն իսկական հայտնագործություն են:
Healthinfo.ua-ն ձեզ է ներկայացնում այն մրգերը, որոնց շնորհիվ ձեր մաշկը կդառնա երիտասարդ և գրավիչ:

Բանան
Եթե հոգնել ենք, ապա կերեք բանան, որովհետև այն արագ վերականգնում է և ֆիզիկական, և մտավոր ուժերը: Բանանն օգտակար է նաև մաշկի համար, քանի որ պարունակում է հզոր հակաօքսիդիչներ հանդիսացող А, В և Е վիտամինները:

Կիտրոն
С վիտամինի պարունակության շնորհիվ կիտրոնն արագ վերականգնում է մաշկի բջիջները: Այն կարելի է ուղղակի դնել մաշկին պզուկներից և սև կետերից ազատվելու համար: Սակայն կիտրոն օգտագործելուց հետո ցանկալի չէ արևահարվել, քանի որ դա կառաջացնի մաշկի անցանկալի պիգմենտացիա:

Նարինջ
Այն պարունակում է С վիտամին և կոլագեն, որոնք օգնում են մաշկը պահել ավելի հարթ և փափուկ:

Պապայա
Պապայան ընդունակ է արդյունավետ կերպով մաշկը մաքրել աղտոտվածությունից և հեռացնել մեռած բջիջները` նպաստելով մաշկային ծածկույթի բնական վերարտադրությանը:

Մանգո
Մանգոն պարունակում է А վիտամինի մեծ քանակություն, ինչն օգնում է վերականգնելու մաշկի ստրուկտուրան, վերադարձնել էլաստիկությունը և նույնիսկ վերացնել կնճիռները:

Որպեսզի մաշկը լինի առողջ և գեղեցիկ, հարկավոր է հիշել նաև ջրի մասին: Բավարար քանակով ջուր օգտագործելը մաշկը պահում է խոնավ և նպաստում, որ այն մաքրվի բնական ճանապարհով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել