Tert.am–ը գրում է.

Dangerous Minds ռեսուրսը ի մի է բերել Ռուսաստանի լեգենդար Եկատերինա Մեծ կայսրուհու էրոտիկ կահույքի կտորները:

Հիշելով Եկատերինայի` ձիու հետ սեռական կապի ժամանակ մեռած լինելու և առհասարակ նրա անզուսպ «սեռական ախորժակի» մասին լեգենդները` աղբյուրը նկատում է, որ նման բաները հաճախ ստվերում են անգամ ամենամեծ քաղաքական գործիչներին:

Աղբյուրը նաև նշում է, որ Եկատերինան իրականում 12 շատ հայտնի կապեր է ունեցել, մի քանի ապօրինի զավակներ:

Միայն Երկրորդ համաշխարհայինի շրջանում է, որ խորհրդային զինվորները, հայտնվելով Եկատերինայի պալատի սենյակներից մեկում, այնտեղ «կեղտոտ կահույքի» նմուշներ են հայտնաբերել, այդ թվում` փայտե առնանդամներ, բաց տեսարաններով արվեստի գործեր և հենց կահույք: Զինվորականները դրանք նաև լուսանկարել էին:

Այժմ ինչպես այս կահույքի, այնպես էլ լուսանկարների մեծ մասը ոչնչացված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել