Հայաստանում հանգիստը բավականին թանկ է. գները պետք է վերանայվեն. ՀՀԿ-ական պատգամավոր (տեսանյութ)

Armlur.am-ը գրում է.

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Կարապետյանը նախընտրում է իր հանգիստը անցկացնել Հայաստանում, մասնավորապես` Մեղրիում: Armlur.am-ի հետ զրույցում, դեռևս ԱԺ քառօրյայի ժամանակ, պատգամավորը նշել էր, որ հանգստի հետ կապված հստակ որոշում դեռևս չի կայացրել, քանի որ քառօրյայի ավարտից հետո պետք է գնա Մեղրի:

Ըստ պատգամավորի` Հայաստանում հանգիստն անցկացնելը ֆինանսական առումով բավական թանկ է. «Ես կարծում եմ, որ պետք է վերանայվի գները, քանի որ առաջին անգամը չէ, որ այդ մասին խոսվում է: Լավ չէ, որ մարդիկ գերդասում են հանգիստն անցկացնել այլ երկրներում, բայց ոչ Հայաստանում:  Հայաստանում թանկ է»: Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել