11721432_718988138229796_1786265807_nGalatv.am-ը գրում է.

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության անդամները Կարս-Էրզրում-Իգդիր ավտոմայրուղու վրա գրավել են 70 ուղևորներով Նախիջևան մեկնող ավտոբուսը:

Այս մասին ANS PRESS-ին հայտնել է ադրբեջանցի ուսանող Սանան Մուսաևը, ով սովորում է Թուրքիայում: Նրա խոսքերով` ավտոբուսի 70 ուղևորներից 30-ը ադրբեջանցիներ են:

Քրդերը ավտոբուսի ուղեւորներին պահել են 5 ժամ, այնուհետ նրանց ազատ են արձակել: Ուղեւորներին իջեցնելով, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության զինյալներն ավտոբուսը գլորել են ձորը:

Հաղորդվում է, որ քուրդ զինյալները դրանից հետո հրդեհել են բեռնատար 3 ավտոմեքենաներ: Կարս-Էրզրում-Իգդիր հատվածում քրդերը վերջին մի քանի օրերի ընթացքում դիվերսիաներ են իրականացնում:

Թուրքական ոստիկանությունն  այդ շրջանում անվտանգության աննախադեպ միջոցառումներ է ձեռնարկել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել