Վենետիկի հանձնաժողովը աննախադեպ գոհունակություն է հայտնել Սահմանադրության նախագծի վերաբերյալ. Արա ՂազարյանPanorama.am-ը գրում է.

Ազգային ժողովում «կայուն մեծամասնություն» կազմելու և ԱԺ ընտրությունները երկրորդ փուլով անցկացնելու մասին Սահմանադրության նախագծում նշված դրույթները Վենետիկի հանձնաժողովը հորդորում է տեղափոխել Ընտրական օրենսգիրք: Այդ մասինPanorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը` մեկնաբանելով նախօրեին հրապարակված Վենետիկի հանձնաժողովինախնական գնահատականը Սահմանադրության նախագծի վերաբերյալ:

«Իրենք ասում են հետևյալը` մենք հասկացանք, որ դա վերցրել եք իտալական մոդելից, իսկ Իտալիան այդ համակարգին անցել է, որովհետև այնտեղ երկարատև անկայուն վիճակ է եղել, և քաղաքական ուժերը միասնաբար որոշել են նման համակարգ կիրառել: Հիմա անհրաժեշտաբար չի նշանակում, որ այն երկիրը, որը նոր է անցնում պառլամենտարիզմին, պետք է նման համակարգ կիրառի: Բայց քանի որ Հայաստանը առաջին անգամն է բախվելու պառլամենտարիզմի հետ, հետևաբար անհրաժեշտություն կլինի ցուցաբերել անհրաժեշտ ճկունություն ընտրական մեխանիզմների հարցում: Այիսնքն` ուզում է ասել, որ հետագայում անհրաժեշտ կլինի փոփոխության ենթարկել ընտրական մեխանիզմները, քանի որ պառլամենտարիզմը բոլորովին նոր մշակույթ է Հայաստանում: Նրանք ասում են Սահմանադրության մեջ հարկ է ամրագրել ընդհանուր սկզբունքները, իսկ դրանից բխողները տեղափոխել օրենքներ», -ներկայացրեց մասնագետը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել