Ծեծկռտուք Գառնիի տաճարի մոտ՝ կանանց մասնակցությամբ. միջադեպին 8 մարդ է մասնակցելLife.panorama.am-ը գրում է.

Հուլիսի 29-ին, ժամը 12.05-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Գառնիի տաճարի դիմաց վիճաբանություն է:

Ոստիկանության Գառնիի բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նույն օրը, Գառնիի  տաճարի մոտ 60-ամյա Լեւոն Լ.-ն, 49-ամյա Գոհար Լ.-ն, 59-ամյա Թամարա Լ.-ն, 31-ամյա Արմեն Լ.-ն եւ 53-ամյա Գրիգոր Հ.-ն, 23-ամյա Կարեն Հ.-ն, 63-ամյա Սամվել Հ.-ն եւ 38-ամյա Վահե Հ.-ն  վիճաբանել են, որի ընթացքում միմյանց պատճառել են մարմնական վնասվածքներ: Նրանք ներկայացել են ոստիկանության Կոտայքի բաժին:

Վահե Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 11.30-ի սահմաններում,  տաճարի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդն իր մտերիմների հետ ծեծի են ենթարկել իրեն, հորը` Սամվել Հ.-ին, եւ եղբորը՝ Կարեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ: Այդ ընթացքում մոտ 30 րոպե  տվել են հայհոյանքներ՝ հասարակության հանդեպ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել