Ինչպե՞ս պահպանել պարանոցի գեղեցկությունըLife.panorama.am-ը գրում է.

Կնոջ պարանոցի տեսքը մատնում է նրա տարիքը։ Պարանոցին ևս, ինչպես դեմքի մաշկին ու ձեռքերին, տարիների ընթացքում  կնճիռներ են առաջանում։

Բարեբախտաբար, կան բնական միջոցներ, որոնց միջոցով հնարավոր է կանխել պարանոցի վաղաժամ ծերացումը։

Առաջին հերթին պետք է հիշել հետևյալ կանոնը․այն բոլոր դիմակները, կրեմները, որոնք քսում եք դեմքին, պետք է նաև տարածել պարանոցին։

Այն դեպքում, երբ կսկսեք պարանոցին նկատել կնճիռներ, ապա պետք է կանխել այն հետևյալ տարբերակներով․

• Պարանոցին անհրաժեշտ է քսել նուշի յուղ։ Այնուհետ բամբակը թրջել աղաջրի մեջ և մերսել պարանոցը՝ ծնոտից դեպի ներքև շարժումներով։ Պարանոցի մերսման ժամանակ շրջանաձև շարժումներ չպետք է կատարել։

• Մերսումից հետո պարանոցին քսել կաթնաշոռի և ջրի խառնուրդ՝ 1:1 հարաբերակցությամբ։

• Վերջապես, պարանոցին քսել սնուցող կրեմ՝ կրկին մերսելով՝ մինչ ողջ կրեմը կներծծվի։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել