Replik.am-ը գրում է.

Էստոնական Postimees պարբերականը կազմել է, իր հայեցողությամբ, աշխարհի ամենատարօրինակ 5 մասնագիտությունների ցանկը.

1.Մարդ-«զեբր»-Բոլիվիայում կան հատուկ մարդիկ, ովքեր օգնում են հետիոտնին ճիշտ անցնել փողոցը, իսկ վարորդներին՝ օգնել սխալները: Տեղի բնակիչները պատմում են, որ եթե մեքենան կանգնում է «զեբրի» վրա, մարդ-«զեբրերը» բարձրանում են այդ մեքենայի վրա և ավանակի արհեստական ականջներ տալիս վարորդին:

2.Մարդիկ, ովքեր երեխաներին անցկացնում են գետի մի ափից մյուս ափը: Այս մասնագիտության տեր մարդիկ գործում են Վիետնամում: Նրանք շատ հետևողական կերպով երեխաներին փաթաթում են պոլիէթլինեային տոպրակների մեջ և ուղարկում մյուս ափ, որտեղ վերջիններիս ընդունում են մյուսները: Այսկերպ երեխաները չեն թրջվում:

3.Թեհրանում ևս կա տարօրինակ մասնագիտություններ: Օրինակ` այստեղ կան մարդիկ, ովքեր քայլում են մեքենայի հետևից՝ փակելով պետհամարանիշը: Բանն այն է, որ քաղաքում կարող են ինչ-որ ժամանակ երթևեկել կենտ պետհամարանիշներով մեքենաները, ինչ-որ ժամանակ էլ՝ զույգ: Սրանով պայմանավորված առաջացել է այդպիսի մասնագիտության կարիք:

4.Ջակարտայում կան տեղեր, որտեղից անցնելու համար մեքենայի մեջ պետք է լինի առնվազն 3 մարդ: Ահա սրանով պայմանավորված այստեղ ի հայտ են եկել հատուկ մարդիկ, որոնց «ջոկի» են անվանում, ովքեր կանգնում են ճանապարհներին և գումարի դիմաց օգնում նրանց, ում լրացուցիչ ուղևոր է անհրաժեշտ:

5. Հնգյակը փակում են «լացողները»: Այս մասնագիտությունը տարածված է Հնդկաստանում: Երբ ընտանիքում արական սեռի ներկայացուցիչ է մահանում, որի հարազատները չեն կարողանում հուղարկավորության ժամանակ արտահայտել իրենց զգացմունքները, հատուկ մարդիկ են հրավիրվում, ովքեր ինչ-որ գումարի դիմաց  արտասվում են և սգում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել