Tert.am-ը գրում է.

Առցանց աճուրդում վաճառվել է սպիտակ ձեռնոցը, որով ելույթ է ունեցել հայտնի երգիչ Մայքլ Ջեքսոնը, գրում է segodnya.ua-ն:

Լոս Անջելեսի Նեյթ Սանդերսի աճուրդի տունը լոտի սկզբնական արժեքը գնահատել է 20 հազար դոլար: Ձեռնոցն, արդյունքում, վաճառվել է 64,8 հազար դոլարով:

Հաղորդվում է, որ ավելի քան 30 տարի առաջ այդ ձեռնոցը Ջեքսոնը նվիրել է նկարիչ Փոլ Բեդարդին, ով նկարներ է ստեղծել իր պատվերով:

Կայքը հիշեցնում է, որ Ջեքսոնը ելույթ է ունեցել մեկ սպիտակ ձեռնոցով 1983 թվականին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել