«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.

«Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի մերձակայքում գործող ամառային դաշտային ճամբարում, որը կազմակերպել է Երկրապահ կամավորականների միությունը, աղիքային վարակներ են գրանցվել: Սա վերջին օրերի երկրորդ նման դեպքն է։

Մեր թղթակիցը փորձել է պարզել, թե սանիտարահիգիենիկ ինչ պայմանների համապատասխանելու պարագայում է կարելի ճամբարներ կազմակերպել և ով է տալիս այդ թույլտվությունը: Առողջապահության նախարարությունից հայտնել են, որ մինչև 2006 թվականը դա մտնում էր իրենց գործառույթների մեջ և առաջնորդվում էին ԽՍՀՄ տարիներին ընդունված նորմերով: Դրանից հետո թե նորմերն այլևս չեն գործում և թե՛ իրենք չունեն համապատասխան պարտավորություն: ԱՆ-ից ենթադրել են գուցե Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն է զբաղվում խնդրով: Վերջինից, սակայն, նայնպես ասել են, որ ճամբարների կազմակերպմանն առնչվող հարցերը իրենց դաշտում չեն»,–գրում է թերթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել