Lurer.com–ը գրում է.

Շուրջ 200 ուսանողներ հուլիսի 31-ի առավոտյան ճեղքել-մտել են Թայվանի կրթության նախարարության շենքերի համալիրի տարածք եւ այնտեղ ճամբար խփել: Ինչպես հաղորդել են տեղական զանգվածային լրատվամիջոցները, նրանց եւս շուրջ 500 կողմնակիցներ գտնվում են մոտակայքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ուսանողները բողոքում են այն բանի դեմ, որ կղզու իշխանություններն, իրենց կարծիքով՝ «վարում են ՉԺՀ-ի հետ մերձեցման քաղաքականություն», ինչպես նաեւ «պեկինամետ հայացքներ» են քարոզում պատմության դագագրքերում:

Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացուկները՝ Չան Կայշիի գլխավորությամբ, որոնք պարտություն կրեցին Մաո Ցզեդունի ղեկավարությամբ չինացի կոմունիստների դեմ քաղաղաքացիական պատերազմում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել