1_result6Դեղագործ Նիրաժ Նայքը կազմել է գրաֆիկ, որը մանրամասն բացատրում է, թե ինչ է տեղի ունենում գազավորված ըմպելիք խմելուց հետո: Այս մասին հայտնում է headinsider.net-ը:

10 րոպե հետո առաջինը ձեր օրգանիզմում 10 գդալ շաքարի հզոր հարված է տեղի ունենում:

20 րոպե հետո արյան մեջ շաքարի մակարդակն արագ ընկնում է: Ձեր լյարդն արձագանքում է այդ մետամորֆոզներին և շաքարի ամբողջ ավելցուկը ճարպի է վերածում:

40 րոպե հետո օրգանիզմը սկսում է կլանել ըմպելիքում պարունակվող կոֆեինը: Ձեր բիբերը լայնանում են, արյան ճնշումը՝ բարձրանում: Լյարդը սկսում է արյան մեջ նետել շաքարի ավելցուկը:

45 րոպե հետո Coca-Cola-ի օգտագործումից հետո անջատված դոպամինը շարունակում է խթանել ձեր ուղեղի հաճույքի կենտրոնները: Ձեր տրամադրությունը դեռ բարձր է:

60 րոպե հետո ֆոսֆորական թթուն ձեր աղիներում կապում է կալցիումը, մագնեզիումը, ցինկը: Դա արագացնում է նյութափոխանակությունը, բայց միաժամանակ վնասում է ձեր ատամներն ու ոսկորները:

Երբ 60 րոպեից ավելի է անցնում, առաջ են գալիս կոֆեինի միզամուղ հատկությունները:

Ավելի ուշ՝ դուք նորից քաղցր ինչ-որ բան եք ուզում: Եթե էլ Coca-Cola չի մնացել, դուք կդառնաք թույլ, նյարդային և աշխատանքային վերջին 1-2 ժամն անիմաստ կվատնեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել