Tert.am–ը գրում է.

Առավոտյան արթնանալով երբեմն աչքերի տակ ուռած շրջանակներ ենք նկատում՝ պարկեր: Դրանց առաջացման պատճառ կարող է լինել անհանգիստ քունը, մեծ քանակով կոֆեինի  օգտագործումը, սթրեսը կամ շնչառական խնդիրները: Այս պարկերը կարելի է վերացնել բնական միջոցներով, որոնք ներկայացնում է Healthy Living House-ը:
 

1. Խոնավ սրբիչներ

Քնելուց առաջ կարելի է խոնավ սրբիչ դնել սառնարանը, իսկ առավոտյան դրանք 5 րոպեով հանել և դնել ճակատին ու աչքերին:


2. Թեյի բարձիկներ

Ամենից օգտակար տարբերակը, որն օգնում է նաև աչքերի տակ եղած պարկերը վերացնել, թեյի բարձիկներ են, որոնք պետք է դնել այդ հատվածում և թողնել 20 րոպե:


3. Վարունգի շերտեր

Ամեն աչքի տակ մեկ շերտ վարունգ է անհրաժեշտ դնել և թողնել 10 րոպե: Այս միջոցն օգնում է խոնավեցնել և հարթեցնել մաշկը:


4. Հալվե (ալոե)

Հին Եգիպտոսում հալվեն անվանում էին «հավերժական կյանքի բույս»: Հալվեի տերևը պետք է կիսել և
հյութալի հատվածով մերսել աչքի տակի հատվածը: Հալվեն օգնում է բուժել տարատեսակ մաշկային հիվանդություններ:


5. Կոկոսի յուղ


Օգտակար է նաև կոկոսի և նուշի յուղի խառնուրդով (մեկական ճաշի գդալ) արվող մերսումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել