Tert.am–ը գրում է.

Նեպալի ամենահին գյուղերից մեկում` Խոկանայում, ամեն տարի անցկացվում է ժամանակակից աշխարհի ամենաբարբարոսական կրոնական ծեսերից մեկը, որն ունի 900 տարվա պատմություն:

Ինչպես նշում է  The Daily Mail-ը, ծեսն անցկացվում է օգոստոս ամսին` Դեոպոխարի փառատոնի շրջանակում: Դրա ընթացքում գյուղի բնակիչները հավաքվում են և պատառոտում զոհաբերության համար նախատեսված այծերին:

Բրիտանական աղբյուրը մանրամասնում է, որ ծեսն անցկացվում է 9 տղամարդու և 5 այծի մասնակցությամբ: Տղամարդիկ հավաքվում են գյուղի փոքրիկ լճակի մոտ, գցվում ջուրն ու այնտեղ դաժանաբար պատառոտում խեղճ այծերին: Մասնակիցներն այնքան են տանջում կենդանիներին, մինչև որ դրանք սատկում են:

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները խստորեն քննադատել են այս ծեսը` պահանջելով այլևս չանցկացնել այն: Նրանց բնորոշմամբ՝ այս բարբարոսական ծեսը ոչ միայն գարշանք է առաջացնում, այլև վնասում է Նեպալի միջազգային հեղինակությանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել