ԱՄՆ-ում փակվել է երկրի վատագույն բանտը168.am–ը գրում է.

ԱՄՆ Մերիլենդ նահանգի նահանգապետ Լարի Հոգանը հայտարարել է Բալթիմորի քաղաքային բանտի տղամարդկանց քննչական մեկուսարանի փակման մասին, որը հայտնի էր կոռուպցիոն սկանդալներով, տեղեկացնում է CNN-ը:
Նրա խոսքով՝ դա Ամերիկայի վատագույն բանտն էր: «Բանտարկյալները բառացիորեն ղեկավարում էին այդ բանտը: Մերիլենդի հարկատուները, իրենք էլ այդ մասին չկասկածելով, ֆինանսավորում էին հանցավորությունը»,-հայտարարել է քաղաքական գործիչը:

Հոգանը «անմարդկային» է անվանել այն պայմանները, որտեղ պահվել են մարդիկ մինչ դատական հետաքննության ավարտը: Հաղորդվում է, որ բանտարկյալներին ու բանտի աշխատակիցներին կտեղափոխեն այլ բանտեր:

2013թ. դաշնային իշխանությունները մեղադրանք առաջադրեցին 44 մարդու, որոնց թվում՝ հաստատության 27 աշխատակցի: Նրանց առաջադրվեց բանտային հանցավոր խմբավորման կազմակերպման, փողերի լվացման ու շորթման մեղադրանք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել