1313991049_19721Չինացի նկարիչ Այ Վեյվեյը լքել է Չինաստանի մայրաքաղաքը: Նա Lufthansa ավիաընկերության չվերթով Գերմանիա է մեկնել: Այս մասին հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Բեռլինում նկարիչը կհանդիպի մոր հետ Գերմանիայում ապրող որդու հետ:

Բացի դրանից՝ Գերմանիայում եղած ժամանակ Վեյվեյը բժշկական հետազոտություն կանցնի Մյունխենում, որտեղ 2009թ. վիրահատվել է ուղեղի արյունազեղումից հետո:

Վեյվեյը մտադիր է Բեռլինում զբաղվել գեղարվեստական գործունեությամբ և դասավանդել տեղի արվեստների համալսարանում:

Չինաստանի իշխանությունները վերջին 4 տարիներին հրաժարվել են նկարչին վերադարձնել անձնագիրը: Նա չի կարողացել մեկնել երկրից, քանի որ տնային կալանքի տակ է եղել տնտեսական հանցագործությունների մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել