«Շենգավիթ» բ/կ-ի հայտարարությունը՝ մահացած ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացման և տեղափոխման վերաբերյալ168.am-ը գրում է.

Հղի Մերի Վաղինակի Մարգարյանի հոսպիտալացման և տեղափոխման վերաբերյալ։

Հղի Մերի Վաղինակի Մարգարյան, 26 տարեկան, «Հղիություն 35-36 շաբաթական, ձախակողմյան պիելոնեֆրիտ, սուր ռեսպիրատոր հիվանդություն, հղիների անեմիա» ախտորոշմամբ հոսպիտալացվել է «Շենգավիթ» ԲԿ հղիների պաթոլոգիայի բաժանմունք ս. թ. հուլիսի 26-ին, ժամը 16։20, բավարար վիճակում։ Ընդունման պահին հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, ձախ գոտկային շրջանում բութ ցավերից, բարձր ջերմությունից։

Հոսպիտալացման պահից սկսվել է դեզինտոկսիկացիոն, ինֆուզիոն, հականեմիկ և հակաբակտերիալ բուժում։ Հոսպիտալացման հաջորդ օրն առավոտյան հղին գանգատվել է ընդհանուր թուլությունից, հևոցից, հաճախշնչությունից, հազ չի նշել, ջերմությունը եղել է 37,8oC։

Այդ կապակցությամբ քանիցս զննվել է մասնագետների կողմից, իրականացվել են լաբորատոր և թոքերի ռենտգեն–հետազոտություններ, որոնց արդյունքում թոքաբորբ չի հայտնաբերվել։ Քիչ ուշ անալիզներում փոփոխությունների գրանցման կապակցությամբ հրավիրվել է կոնսիլիում, որոշվել է իրականացնել հեպատոլոգի և նեյրոօֆթալմոլոգի խորհրդատվություն։ Վերջինիս զննման արդյունքում կասկածվել է սուբարախնոիդալ արյունազեղում, ինչի պատճառով էլ որոշվել է հղիին տեղափոխել բազմապրոֆիլային բուժհաստատություն` ախտորոշումը հերքելու կամ հաստատելու և հետագա բուժումը կազմակերպելու նպատակով։ Ժամը 15։00 հիվանդը շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։

«Շենգավիթ» ԲԿ-ը մինչ քննության ավարտը այսուհետ ևս զերծ կմնա մեկնաբանություններից։ Մենք շահագրգռված ենք փաստերի օբյեկտիվ, անաչառ լուսաբանման և պարզաբանման մեջ։
Տեղի ունեցածի առիթով մենք հայտնում ենք մեր խորը ափսոսանքը և ցավակցում ենք ընտանիքին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել