Մինչ նրա դուստրը մահանում էր, հայրը անհավանական բան նկարեց իր հեռախոսով (հուզիչ տեսանյութ)18-ամյա Լինդսի Լորենսոն սակավարյունության դեմ էր պայքարում 6 տարեկանից: Չնայած բազմաթիվ դեղամիջոցներին ու քիմիաթերապիայի սեանսներին, աղջիկը ընկավ կոմայի մեջ:

Դարլինը՝ հուսահատ մայրը, որոշեց իր աղջկան երգ նվիրել: Մայրը երգը կատարեց ընդամենը մեկ անգամ՝ հենց հիվանդասենյակում:

Լինդսիի հայրը չգիտեր կնոջ մտահղացման մասին: Նա մի անգամ բացեց հիվանդասենյակի դուռն ու տեսավ, թե ինչպես է իր կինը կիթառով նստել դստեր մահճակալի մոտ ու երգում իրենց աղջկա համար:

Հասկանալով պահի յուրահատկությունը՝ տղամարդը սկսեց հեռախոսով նկարել:

Նա հավատում էր, որ անգամ կոմայի մեջ գտնվող աղջիկը լսում է իր մոր երգը:

Ցավոք, աղջիկը այդ տեսանյութը նկարելուց մեկ ամիս անց մահացավ:

Այն, թե ինչպես է այդ ընտանիքը իր կյանքի բարդ պահերը դիմակայում, արժանի է հարգանքի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել