Armlur.am-ը գրում է.

Armlur.am-ն արդեն հայտնել էր, որ այսօր սպանության հերթական դեպքն է գրանցվել մայրաքաղաք Երևանում: Բաբայան փողոցի թիվ 30 շենքի բակում կրակոցներ են լսվել, հատակին հայտնաբերվել են ամուսիններ 53 ամյա Հովհաննես և 44-ամյա Լուսինե Մխիթարյանների դիերը: Armlur.am-ին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել կատարվածի մասին:

Այսպես, մեզ հասած հավաստի տեղեկություններով, ՀՀ ոստիկանությունն արդեն հետքի վրա է, և օպերատիվ աշխատողները փորձում են գտնել ամուսիններին կրակողներին: Մեր աղբյուրներով, կրակողը, ըստ ամենայնի, եղել է հարեւանությամբ ապրող մի տղամարդ, ով, ըստ մեր աղբյուրների, ազգությամբ հայ է, բայց Վրաստանի քաղաքացի: Վեճը եղել է կենցաղային հողի վրա: Կրակոցներ արձակողը, նույն տեղեկությունների համաձայն, մեկ տարի է` Հայաստանում է ապրում: Այստեղ մեքենաներ է վերանորոգում և ունի սեփական արհեստանոց: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել