Ծննդատանն ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կինն արդեն քայլում էYerkir.am-ը գրում է.

Դեռ հունիս ամսին արտակարգ և ողբերգական դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ամուսինը, այցելելով Հանրապետական հիվանդանոցի ծննդատուն, իր մոտ եղած հրազենով 3 անգամ կրակել էր կնոջ վրա, այնուհետև մեկ անգամ կրակելով իր վրա՝ ինքնասպան եղել: Կնոջը` 27-ամյա Միլենա Ասատրյանին, տեղափոխել էին «Արմենիա» բժշկական կենտրոն:

Yerkir.am-ի հետ զրույցում բուժկենտրոնի բուժօգնության գծով տնօրեն Արսեն Գրիգորյանը նշեց, որ Միլենան տեղափոխվել է նեյրովիրաբուժական բաժանմունք.«Նա արդեն քայլում է, վերականգնման փուլում է հիմա: Ճիշտ է, վերականգնման երկար շրջան պետք է անցնի, բայց, փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է ընթանում»:

Հիշեցնենք, որ դեպքի պահին երեխան հիվանդասենյակում չի եղել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել